Պեսկովը պատմել է, որ Պուտինը երբեմն ուղղում է թարգմանիչների սխալները
Международные новостиՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Վլադիմիր Պուտինն այլ պետությունների ղեկավարների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ շփվում է թարգմանիչների միջոցով, սակայն եթե հանդիպումը ոչ պաշտոնական է՝ ՌԴ նախագահը խոսում է անգլերեն:
«Պուտինը ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ հիմնականում անգլերեն է խոսում: Բայց երբ բանակցություններ են ընթանում կամ պաշտոնական հանդիպում է, նա, իհարկե, շփվում է թարգմանչի միջոցով: Չնայած, որ նա անգլերեն լավ է հասկանում ու երբեմն նույնիսկ ուղղում է թարգմանչին: Թարգմանիչների մոտ այդ պահին լարված իրավիճակ է: Մի անգամ ես ինքն էլ եմ թարգմանել բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, ուստի՝ սեփական փորձով գիտեմ, թե դա ինչ սթրես է»,-մեջբերում է Պեսկովի խոսքը ria.ru-ն: