«Քարփինջը կապույտ». Նիկոլ Փաշինյանը՝ գլխավոր դատախազին
ПолитикаԱյսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազի 2016 թվականի գործունեության մասին զեկույցից հետո ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով իր անվստահությունը հայտնեց ներկայացված զեկույցին. «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ: Հիմա ուզում եք ասել, որ որեւէ գործողություննե՞ր եք կատարում մարտի մեկի դեպքերը բացահայտելու համար: Դուք կարո՞ղ եք ցույց տալ որեւէ քննչական գործի արձանագրություն, որտեղ կերեւա, որ իրավական համակարգը որեւէ գործողություն կատարում է: Դուք այդ հերթապահ նախադասությունը արտասանող 3-րդ գլխավոր դատախազն եք», - նշեց նա՝ ասելով, թե նա քուանշում է նաեւ «Սասնա ծռերի» դեպքերի վերաբերյալ:
Պատգամավորը նշեց, որ «Սասնա ծռերի» անդամների 90 տոկոսի հարազատների հետ մեկ տարի տեսակցություն չի թույլատրվել: Երրորդը վերաբերում էր Անդրիաս Ղուկասյանի կալանքը փոխելու համար միջնորդությանը: «Գլխավոր դատախազն ասում է՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, Անդրիաս Ղուկասյանին մեղսագրվող արարքներն ու դրանց հանգամանքներն այնպիսին են, որ անձնական երաշխավարությունը մեզ հնարավորություն չի տալիս հավատալու նրան, եւ որ նրա խափանման միջոցը կալաքնի տակ պահելը դրանով է պայմանավորված եղել: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»:
Փաշինյանի վերջին քուանշը հաց բերողի հետ էր կապված, ով ազատվեց կալանքից, ապա կրկին կալանավորվեց: «Ահազանգ եղել էր, որ մարդը մահանալու է: Այդ իրավիճակը հասկանալու համար պետք չէր ո՛չ փորձագետ լինել, ո՛չ բժիշկ: Իսկ գլխավոր դատախազն ասում է, թե դատախազության կամ քննչական մարմինների գործողությունները չէ, որ հանգեցրել են Արթուր Սարգսյանի մահվան: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ դատախազի այն հայտարարությանը, թե դատախազությունում զրոյացվել է կոռուպցիան: «Այստեղ չեմ կարող ասել, քուանշ, պարոն գլխավոր դատախազ: Այստեղ պիտի ասեմ քարփինջը կապույտ»: