Աղջիկներին բնորոշ սովորություններ, որոնցից պետք է հրաժարվել
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
1. Նեղանալ, բայց չասել պատճառը։ Մի սպասեք հրաշքների, բացահայտ ասեք սիրելին, որ դա Ձեզ դուր չի եկել և խնդրեք նրան միասին այդ հարցին լուծումը գտնել։
2. Բամբասել։ Եթե ցանկանում եք որևէ մեկի մասին խոսել, ապա հարցրեք նրանից, միգուցե, նրան հաճելի է կիսվել և Դուք էլ նրան կարող եք օգնել ձեր խորհուրդներով։
3. Վիճեք այն բանի պատճառով, որ նա հաղորդագրությանը երկար ժամանակ չի պատասխանում։ Միգուցե նա զբաղված է։
4. Ուրիշներին ծաղրել։ Փորձեք համբերատարությամբ վերաբերյալ յուրաքանչյուր մարդու հոբբիին, ավելի լավ կլինի միասին որևէ նոր բան փորձել։
5. Լացել, որպեսզի Ձեր ուզածին հասնեք։ Այն կարող է ոչ հաճելի զգացմունքներ առաջացնել։ Եթե որևէ մեկը չի ցանկանում Ձեր խնդրանքը իրականացնել, փորձեք հանգստությամբ դա նրան բացատրել, թե ինչու է Ձեզ համար դա այդքան կարևոր։
6. Ընկերուհու խորհուրդները լսել սիրելիի հետ հարաբերությունների հարցում, նրա հետ խոսելու փոխարեն։ Անգամ ամենախեալցիները չգիտեն երջանկության բաղադրատոմսը։ Ձեր սիրելի հետ հարաբերությունները փոքրիկ աշխարհ է, որը դուք միասին եք կառուցել, ուրեմն բոլորը հարցերը պետք է միասին քննարկել։
7. Վեճ սարքել, քանի որ սիրելիդ ցանկանում է ազատ ժամանակը ոչ միայն քեզ հետ անցկացնել, այլ նաև ընկերների։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Դուք, արդյունքում, կկարողանանք կարոտել մեկդ մյուսին։
8. Հաղորդագրություններն ու նամակները կարդալ։ Յուրաքանչյուր հարաբերություն հիմնված է փոխադարձ վստահության վրա։
9. Փորձել դիմացինի սովորությունները փոխել։ Յուրաքանչյուր մարդ անփոխարինել անհատականություն է, իր սովորություններով հանդերձ։ Պետք է մարդուն ընդունել այնպիսին, ինչպիսին, որ նա կա, հասկանալ նրա ներաշխարհը, դա է իրական սերը։