Իրավապաշտպանները դատի են տվել Թրամփին ու Փենսին
Международные новостиՔաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը որոշել է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին, ինչպես նաեւ Թրամփի ստեղծած ընտրությունների արդարության հանձնաժողովին: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Հայցում նշվում է, որ պատասխանող կողմը խախտել է դաշնային խորհրդատվական հանձնաժողովի մասին ակտը (FACA):
Նշվում է նաեւ, որ Թրամփը, իբր, խախտել է FACA-ի պահանջներն այն մասին, որ «խորհրդատվական հանձնաժողովի անդամների կազմը բավական հավասարակշռված պետք է լինի»:
Հայցում մատնանշվում է, որ արդար ընտրությունների հարցերի հանձնաժողովն «արդեն խախտել է թափանցիկության պահանջները», իր առաջին նիստն անցկացրել է՝ առանց այդ մասին հրապարակային տեղեկացնելու: