Սեքս սկանդալից հետո դատարանը Ռոբ Քարդաշյանին արգելել է մոտենալ Բլեք Չայնային
LifestyleԵվ այսպես, Բլեք Չայնան եւ Ռոբ Քարդաշյանը համաձայնության չհանգեցին, եւ սպասելի է, որ մեդիայի միջոցով նրանք միմյանց ուղղությամբ ցեխ կշպրտեն։ Խմբակային սեքսի, թմրանյութերի հետ կապված սեքս սկանդալը դեռ երկար ժամանակ կլինի հայտնի պարբերականների էջերում։

Խոսքը Ռոբ Քարդաշյանի եւ նրա նախկին ընկերուհու՝ Բլեք Չայնայի «պատերազմի» մասին է։
TMZ-ի համաձայն՝ երեկ Չայնայի փաստաբան Լիզա Բլումը Լոս Անջելեսի դատարանի միջոցով հասել է նրան, որ դատարանն արգելել է Ռոբին մոտենալ Չայնային եւ իր միկրոբլոգներում նրա մասին տեղեկություն տարածել։ Արգելքը կգործի մինչեւ օգոստոսի 8-ը. այդ օրը դատարանում տեղի կունենան գործով լսումները։

Ի դեպ, Ռոբն ինքը դատարան չէր ներկայացել, իսկ նրա փաստաբանը Քիմի եղբոր անունից ներողություն է խնդրել գործի հետ կապված։
Ինչ վերաբերում է Չայնայի եւ Ռոբի դստերը՝ Դրիմին, ապա մինչեւ դատի օրը երեխայի դայակները նրան ամեն օր ծնողներից մեկի մոտ կտանեն։