Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու սիրեկանը մտադիր է Բլեք Չայնայի մասնակցությամբ սեքս տեսագրություն հրապարակել
LifestyleՌոբ Քարդաշյանի եւ նրա նախկին ընկերուհու՝ Բլեք Չայնայի մասնակցությամբ սեքս սկանդալը ոչ մի կերպ չի հանդարտվում։ Երեկ Լոս Անջելեսի դատարանը վճռեց, որ մինչեւ դատի օրը (օգոստոսի սկիզբ) Ռոբ Քարդաշյանն իրավունք չունի մոտենալ Չայնային։

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից, որ նախ Ռոբը, իսկ հետո Չայնայի մի քանի սիրեկաններ աղջկա մասնակցությամբ սեքս տեսագրություններ հրապարակեցին, ինչը խախտում է Քալիֆորնիա նահանգի օրենքները։

Այժմ այդ սիրեկաններից մեկը՝ Rarri True-ն, որը նախկինում Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ինքը Չայնայի հետ անկողնում է, մտադիր է Չայնայի մասնակցությամբ սեքս տեսանյութ հրապարակել։

Իր հերթին TMZ-ը գրում է, որ Չայնան նախազգուշացրել է՝ եթե նման տեսագրություն հրապարակվի, ինքը նրա նկատմամբ դատական հայց կներկայացնի։ Աղջիկը նույնիսկ հատուկ փաստաթղթեր է ուղարկել, որոնք սիրեկանին զգուշացնում են այդ մասին։
Այժմ, եթե ռեփերն, ամեն դեպքում, հրապարակի նյութը, բացի ֆինանսական տուգանքից, նրան նաեւ ազատազրկում կարող է սպառնալ։