Բելառուսը պետք է իր մասին հայտարարի ամբողջ աշխարհին. Լուկաշենկո
Международные новостиԲելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պետք է իր մասին բարձրաձայնի միջազգային ապսարեզում՝ հանուն Մինսկի ինքնիշխանության ամրապնդման, փոխանցում է БелТА-ն։
«Բելառուսի զարգացման ժամանակակից փուլը պահանջում է նորովի առաջ մղել արտաքին քաղաքական ու արտաքին տնտեսական գործունեությունը։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր մասին բարձրաձայնենք համաշխարհային ասպարեզում», -ասել է նա։
Նախագահն ընդգծել է, որ իր ազգային շահերն ավելի ակտիվորեն պաշտպանել ու առաջ մղել անհրաժեշտ է «ոչ թե ինչ-ինչ հավակնությունների, այլ հանուն ինքնիշխան ու անկախ պետությունն ամրապնդելու»։