«Նախկին ամուսինս չունի մեծ հոգի, որ շնորհավորեր ինձ». Ջուսը` իր տարեդարձի և ոճային փոփոխության մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հուլիսի 9–ին երգչուհի Ջուսը փոքր միջավայրում տոնել է ծննդյան տարեդարձը։ Երգչուհին Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ այս տարի ցանկություն չի ունեցել մեծ շուքով տոնելու։ «Այս տարի որոշեցի փոքր միջավայրում նշել տարեդարձս։ Բայց դա չի նշանակում, որ բաժանվել եմ ու տրամադրություն չունեմ։ Պարզապես, ուզում էի կողքիս լինեին հարազատ ու ամենամոտ մարդիկ։ Դեռևս կեսգիշերից բազում շնորհավորական նամակներ և մաղթանքներ եմ ստացել։ Կեսգիշերին ծնունդս աշխատավայրում եմ նշել։ Մեր ղեկավարությունն անակնկալ էր պատրաստել ինձ համար։ Տորթով, փուչիկներով ակումբում նշեցինք։ Այդ օրը Սպիտակցի Հայկոն էլ էր ներկա։ Պետք է երգեր ակումբում։ Այդպես ծանոթ–անծանոթների հետ մի լավ ուրախացանք։ Հաջորդ օրը ընկերներս ինձ տարան Կենդանաբանական այգի։ Դեռևս փոքրուց չէի եղել այնտեղ ու մեծ ցանկություն ունեի»,– ասաց Ջուսը։
Վերջինիս նշեց, որ նախկին ամուսինը չի շնորհավորել իրեն։ «Նա չունի մեծ հոգի, որ մի հատ էլ շնորհավոր։ Իրեն լավ ճանաչելով գիտեի, որ չի շնորհավորի։ Բայց ես բազում մաղթանքներ ու նվերներ եմ ստացել։ Հիմնականում բոլորն ինձ կանացի երջանկություն ու առողջություն էին մաղթում»,– ասաց Ջուսը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: