Հինգ արտահայտություն, որ տղամարդն ասում է, երբ դուր ես գալիս նրան
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
1. «Դա ինձ հիշեցրեց քո մասին»
Նա կարող է ոչ միշտ ասել, որ մտածում է քո մասին՝ իրզգացմունքները թաքցնելու համար: Բայց նա կասի, որ ինչ-որ բանքեզ է հիշեցրել, քանի որ իրականում ուզում է, որ իմանաս այդմասին:

2. «Կարող եմ օգնել քեզ այդ հարցում»
Տղամարդկանց դուր է գալիս իրենց պետքական զգալ: Նա ուզում էքեզ օգտակար լինել: Եվ եթե օգնություն է առաջարկում, նշանակում է՝ անտարբեր չէ քո հանդեպ: Տղամարդիկ սիրում են ինչ-որ բան անել նրանց համար, ում մասին հոգ են տանում, ում հետ կապված հատուկ ծրագրեր ունեն:

3. «Հրաշալի տեսք ունես»
Եթե տղամարդն ասում է քեզ այդ մասին, բավական է մտածես, թեինչ նկատի ուներ: Նա իսկապես կարծում է, որ հրաշալի տեսքունես, եւ ուզում է, որ իմանաս այդ մասին:
4. «Ես խոսում էի մորս հետ...»
Եթե նա հիշատակում է մոր մասին եւ քեզ ասում, թե ինչ է ասելմայրը, նա կա՛մ քո լավագույն ընկերն է, կա՛մ դուր ես գալիս նրան: Տղամարդիկ հազվադեպ են խոսում այն մասին, թե ինչ էկատարվում իրենց ընտանիքում, առավել եւս՝ մոր մասին:

5. «Ես անտրամադիր եմ/Ես մտահոգ եմ»
Եթե տղամարդը բացահայտորեն խոսում է իր էմոցիաների մասին, եւ խոսքն ուրախության կամ երջանկության մասին չէ, նշանակումէ՝ բավականաչափ վստահում է քեզ, որպեսզի խոսի դրանց մասին:
Աղբյուրը՝ Elle.ru