Կայծակ, կարկուտ և տորնադո. անոմալ եղանակը 15 մլն եվրոյի վնաս է հասցրել Ավստրիային
Международные новостиԿայծակ, տորնադո և անբարենպաստ եղանակի այլ անակնկալներ մեծ ավերածություններ են կատարել Ավստրիայի մայրաքաղաքում` նյութական վնասի չափը հասցնելով 15 մլն եվրոյի:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, գոլֆի գնդակի չափով կարկուտ է տեղացել Վիեննայում, ինչպես նաև ուժեղ ամրոպներ և անձրևներ են տեղում և տորնադո է մոլեգնում: Այս ամենի հետևանքով կործանումները տխուր տեսարան են ստեղծել:
Նշվում է, որ շատ է տուժել գյուղատնտեսությունը` շուրջ 10 000 հեկտար գյուղատնտեսական հողեր:
Բացի հորդառատ անձրևներից ու խոշոր չափի կարկուտից, Վիեննան իր համար այնպիսի արտասովոր երևույթի է ականատես եղել, ինչպիսին տորնադոն է, որը մի քանի կմ անցել է մայրաքաղաքով: