Ռոբ Քարդաշյանը ներողություն է խնդրել ընտանիքի անդամներից Չայնայի մերկ լուսանկարները հրապարակելու համար․ TMZ. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Վերջերս Ռոբ Քարդաշյանը դաժան կերպ էր վարվել նախկին ընկերուհու՝ Բլեք Չայնայի հետ։ Նա հրապարակել էր Չայնայի մերկ լուսանկարներն ու տեսանյութերը և պատմել էլ բոլորին, թե ինչպես է Չայնան դավաճանել իրեն։ Այդ ամենից հետո նրա Ինստագրամի օգտահաշիվը փակվել էր։ Այժմ Չայնան դատարան է դիմել ու կարողացել է արգելել Ռոբին մինչև դատի օրը՝ օգոստոսի 8-ը մոտենալ իրեն։
TMZ-ն գրում է, որ Ռոբը ներողություն է խնդրել քույրերից ու մորից այդ ամենի համար։ Նա ընդունել է, որ չպետք է նման կերպ վարվեր և պետք է լսեր նրանց այն ժամանակ, երբ նրանք հորդորում էին չհրապարակել այդ լուսանկարները։ TMZ-ի հետ զրուցած աղբյուրը նշել է, որ Ռոբը զղջում է իր արարքի համար և հասկանում է, որ դա բացասական հետք է թողնելու ընտանիքի հեղինակությանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: