Այս ամռան ամենանորաձև 8 զգեստները. ֆոտոշարք
LifestyleWnews.am-ը գրում է.
Կան կանայք, ովքեր անգամ տոնական օրերին հրաժարվում են զգեստներից՝ ընտրելով հարմարավետությունը ջինսերի ու տաբատների տեսքով: Անգամ նրանք խոստովանում են, որ 1-2 ամառային զգեստ ունենալը անփոխարինելի է շոգ եղանակին: Wnews.am-ն առանձնացրել է այս ամռան ամենանորաձև զգետսները, որոնք արժե ունենալ զգեստապահարանում:
Թափանցիկություն
Այս զգեստները միանշանակ չեն ընդունվել նորաձևության քննադատների կողմից, բայց փաստն այն է, որ դրանք առկա են գրեթե բոլոր նորաձևության տների հավաքածուներում և հաճախ են հանդիպում կարմիր գորգի վրա:




Վալաններ
Այն, որ վալանները սեզոնի ամենաակտուալ թրենդն է, բազմիցս ենք գրել, միայն թե կա մի բայց. դրանց սխալ ու չափից դուրս շատ առկայությունը, նույնիսկ մենաիդեալական կառուցվածքը կարող է վերածել գնդակի: Դրանից խուսափելու համար պետք է ընտրել բարակ կտորներ, լակոնիկ աքսեսուարներ և հարթ սանրվածք:




Սև ու սպիտակ
Երբ «ոչինչ չունես հագնելու» փրկության են գալիս սև կամ սպիտակ զգեստները, որոնք հատկապես ամառային արևայրուքի հետ հրաշալի են համադրվում: Դասական սև ու սպիտակը կարելի է համադրել ասիմետրիայի, ժանյակների, ասեղնագործության, հետաքրքիր մինիմալիստական պրինտերի հետ:


Բաց ուսեր
Off-shoulder զգեստները շարունակում են ակտուալ մնալ: Այս զգեստներն ինքնաբավ են, դրանք չեն պահանջում հավելյալ դեկոր, բարդություն, աքսեսուարներ, առանց այս ամենի էլ հասարակ տեսք ունենալու մտավախություն չի առաջանա:


Baby-doll
Երբ, եթե ոչ ամռանը կարելի է հագնել տիկնիկային, սեքսուալ baby-doll զգեստներ: Եթե դրանք կրեք բարձրակրունկների հետ, չափազանց երկար ոտքերի տպավորություն կստեղծեք, եթե բալետկաների՝ ա-լյա Լոլիտա կերպար: Այս զգեստները կարելի է համադրել նաև սպորտային կոշիկների հետ, ինչպես արել էին MSGM-ի դիզայներները:



Էթնիկ ոճ
Էթնիկ ոճի զգեստներն առօրյա կերպարները առավել էկզոտիկ են դարձնում: Այսպիսի զգեստները լավ են համադրվում թեմատիկ աքսեսուարների հետ՝ մասշտաբային փայտե թևնոցներ, ականջօղեր կամ վզնոցներ:



Սպորտային զգեստներ
Պոլո-զգեստներ, ֆուտբոլկաներ, թենիսային զգեստներ ՝ ընտրությունը մեծ է: Հետաքրքիր է սպորտային զգեստ-բարձրակրունկներ համադրությունը, քանի որ սպորտային կոշիկների հետ համադրությունը չափազանց կանխատեսելի է:


Զգեստ-վերնաշապիկ
Չափազանց հարմարավետ ու ոճային այս զգեստները հարմար են թե աշխատավայրում , թե զբոսանքի ժամանակ կրելու համար: Ճիշտ աքսեսուարներ և զուսպ casual ոճը պատրաստ է:


