Իտալիայի հարավում հրդեհաշիջման աշխատանքներին նաեւ զինվորականներ կմասնակցեն
Международные новостиԻտալիայի իշխանությունները ներգրավել են զինված ուժերին՝ երկրի հարավում տիրող արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար, որտեղ արդեն մի քանի օր է՝ մոլեգնում են հրդեհները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իտալիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Ջանլուկա Գալեթիի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման հանձնաժողովը որոշում է կայացրել «մեծացնել զինծառայողների ներկայությունը՝ կրիտիական իրավիճակները հաղթահարելու եւ կանխելու համար»։ La Repubblica պարբերականը գրում է, որ «Հանգիստ փողոցներ» գործողությանը մասնակցող զինծառայողներին արդեն օգնության են ուղարկել հրշեջներին եւ Քաղաքացական պաշտպանության աշխատակիցներին, որոնք Կամպանիա մարզում պայքարում են կրակի դեմ։
Խոսքն առաջին հերթին Վեզուվի ազգային պարկում հրդեհը մարելու մասին է, որն արդեն մի քանի հեկտար անտառ է ոչնչացրել։ Այստեղ աշխատում են 3 հատուկ ինքնաթիռներ եւ մեկ ուղղաթիռ։ Կամպանիայի այլ շրջաններում կրակի դեմ պայքարում են տարածաշրջանային ավիացիայի 5 ուղղաթիռներ։