Թրամփը հայտարարել է, որ չի մեղադրում որդուն ռուս փաստաբանի հետ հանդիպելու համար
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մեղադրում իր որդի Դոնալդ Թրամփ կրտսերին 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ ռուս փաստաբանի հետ հանդիպելու համար: Նա հայտարարել է նաև, որ այդ հանդիպման մասին իմացել է ընդամենը մի քանի օր առաջ, գրում է Reuters գործակալությունը:
«Ո՛չ, ես դա չգիտեի մինչև մի քանի օր առաջ, երբ լսեցի դրա մասին»,- Reuters-ին հայտնել է նախագահը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա գիտեր, որ իր որդին անցած տարվա հունիսին հանդիպել է փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ:
Համաձայն երեքշաբթի հրապարակված էլեկտրոնային նամակների՝ Թրամփ կրտսերը համաձայնել է հանդիպել կնոջը, ով, ինչպես իրեն հայտնի է դարձել, ռուս փաստաբան է, ում տրամադրության տակ հնարավոր է եղել են ընտրություններում իր հոր մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկատվություն։
Թրամփը նշել է, որ չի մեղադրում իր որդուն հանդիպման համար՝ դա համարելով ոչ ավանդական նախընտրական արշավի թեժ պահին կայացված որոշում:
«Ես կարծում եմ՝ շատերը կգնային այդ հանդիպմանը»,- ասել է Թրամփը: