Սա իմանալուց հետո առավել հաճախ կսկսեք յուղոտ պանիր օգտագործել
LifestyleՊարզվում է, որ մեծ քանակությամբ պանիր օգտագործողները կարող են ազատվել ավելորդ ճարպերից: Այս եզրահանգմանն են եկել Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնականները: Նրանք նաև պնդում են, որ պանիրը չի բարձրացնում խոլեստերինի մակարդակն օրգանիզմում, իսկ արյան ճնշումն ավելի է ցածրանում:
The Independent-ի փոխանցմամբ, մասնագետները 18-90 տարեկան 1500 կամավորների հետազոտել են կաթնամթերքի՝ կաթի, պանրի, յոգուրտի, կարագի և թթվասերի հաճախակի օգտագործման ազդեցությունը մարդկանց վրա։
Հետազոտությունների արդյունքները փաստել են, որ ավելի մեծ քանակությամբ կաթնամթերք օգտագործող մարդկանց մարմնի քաշի ինդեքսն ավելի ցածր է, որի հետևանքով էլ ճարպի պարունակությունը մարմնում ավելի է նվազում:
Գիտնականների ստացված վերջին արդյունքները հակասում են ընդունված այն կարծիքին, ըստ որի՝ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար պետք է հնարավորինս սահմանափակել ճարպոտ կաթնամթերքի օգտագործումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: