Մեքսիկայում հանցագործներից փախած ոստիկանները 27 տարվա ազատազրկման են դատապարտվել
Международные новостиՄեքսիկայի դատարանը 6 ոստիկանների 27 տարվա ազատազրկման է դատապարտել՝ հանցագործներից փախչելու պատճառով։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Excelsior-ը։
2016 թվականին տեղի բնակչի զանգով ոստիկանները Սինալոա նահանգի Քրիստո Ռեյ քաղաք են ժամանել։ Դեպքի վայրում տեսնելով հանցագործների մի քանի բեռնատարներ, որոնք երիտասարդի էին առեւանգում, ոստիկանները հետ են վերադարձել։
27-ամյա տղամարդու առեւանգման, ինչպես նաեւ ոստիկանների փախուստի տեսագրությունները տարածվել են սոցկայքերում։ Բացի այդ, տեսանյութը ապացույց է դարձել դատարանի դահլիճում։
Բարձրաստիճան ոստիկանները փորձել են բացատրել իրենց ենթակաների փախուստի պատճառը հատուկ ռազմավարությամբ, որը կիրառվել է հանցագործների մեծ թվի պատճառով, բայց դատավորը չի ընդունել արդարացումները։