Անջելինա Ջոլին երեխաների հետ այցելել է Դիսնեյլենդ․ Վիվիենն ու Նոկսը նշում են ծննդյան 9-ամյակը. լուսանկարներ
LifestyleՀուլիսի 12-ն Անջելինա Ջոլին անցկացրել է Դիսնեյլենդում։ Ջոլին Դիսնեյլենդ էր այցելել իհարկե երեխաների հետ, որոնցից 2-ը՝ զույգեր Վիվիենն ու Նոկսը, նախօրեին նշում էին իրենց 9-րդ տարեդարձը։
Ընտանիքը Դիսնեյլենդում անցկացրել է մի քանի ժամ ու վայելել այգու ատրակցիոնները։
Պապարացիները, իհարկե, բաց չեն թողել առիթը նկարելու Ջոլիին ու երեխաներին։ Դիսնեյլենդում նրանց գտնվելու մասին թվիթերում գրառումներ են կատարել այնտեղ եղած այցելուները։
