Դաջվածքի սկսնակ մասնագետը իր առաջին փորձերն արել է սեփական շան վրա. լուսանկարներ
LifestyleԲրազիլացի սկսնակ դաջվածք անող Էմերսոն Դամասսենոն որոշել էր մարզվել իր բուլտերիեր ցեղատեսակի շան վրա և կենդանուն պատել էր դաջվածքներով:
Այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մեջ, տղան հայտարարեց, որ դաջվածք անելը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը: Բնական է, որ դա առաջացրեց անասնաբույժների ծիծաղը:
Չնայած այն բանին, որ նա իր՝ սոցիալական ցանցի էջը ջնջեց, այնուամենայնիվ, ոստիկանությունը հայտնաբերեց նրան:
