Պերուի նախկին նախագահին եւ նրա կնոջը կալանավորել են
Международные новостиՊերուի նախկին նախագահ Օլյանտա Ումալային եւ նրա կնոջը՝ Նադին Էրեդիային նախնական կալանքի տակ են առել՝ 18 ամիս ժամկետով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Վճռի հրապարկվելուց անմիջապես հետո դատապարտյալները դատարան են ուղեւորվել՝ իշխանություներին հանձնվելու համար։ Դեռ հայտնի չէ, թե որտեղ պատիժ կկրեն պետության նախկին ղեկավարն ու նրա կինը։
Քննչության տվյալներով՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելիս Ումալան (պաշտոնից նա հեռացել է 2016 թվականին) կարող էր գումար ստանալ Վենեսուելայի իշխանություններից, ինչպես նաեւ Odebrecht շինարարական ընկերությունից եւ OAS ֆիրմայից՝ 2006 եւ 2011 թվականներին Պերուի ազգայնական կուսակցության նախընտրական քարոզարշավը հովանավորելու համար։
Ումալայի փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն վճիռը։