Վաշինգտոնում քննարկում են ՌԴ դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու հարցը
Международные новостиՍպիտակ տանը քննարկում են ռուսական դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու հարցը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Սեբաստյան Գորկան։
«Որովհետեւ մենք ցանկանում ենք հնարավորություն տալ փոխգործակցությանն ու համագործակցությանը», -Սպիտակ տան դիրքորորշումը բացատրել է Գորկան։
«Մենք կարող ենք չունենալ ընդհանուր փիլիսփայություն, կարող ենք ընդհանուր աշխարհայացք չունենալ, բայց բանն այն է, որ հարցեր կան, որոնք համընդհանուր անհանգստության պատճառ են դարձել»,-հավելել է նա։
Ըստ Գորկայի՝ կարելի է հաջողությամբ համագործակցել Սիրիայի հարցի շուրջ։
2016 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հակառուսական պատժամիջոցների փաթեթ է ընդունել՝ իբր թե «ընտրություններին միջամտելու» եւ «ամերիկացի դիվանագետներին ճնշելու համար»։ Շատ բաների թվում ԱՄՆ-ն նաեւ փակել է հասանելիությունը երկու բնակելի համալիրների նկատմամբ՝ ՌԴ-ի Նյու Յորքում մշտական ներկայացուցչության եւ Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան «ամառանոցների», որոնք Ռուսաստանի դիվանագիտական սեփականությունն են։