Ղրղզստանում 23 մարդ արդեն հայտարարել է նախագահի թեկնածու առաջադրվելու մասին
Международные новостиՀուլիսի 12-ի դրությամբ Ղրղզստանի ԿԸՀ քաղաքացիներից 23 դիմում է ստացվել, որոնք մտադիր են մասնակցել նախագահական ընտրություններին, հայտնում է Kabar-ը:
Ինչպես հաղորդվում է ԿԸՀ կայքում, քաղաքական կուսակցություններից 3 դիմում է ստացվել, մնացած 20-ը ինքնաառաջադրվողներ են:
Ղրղզստանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 15-ին, թեկնածուների առաջադրումն սկսվել է հունիսի 15-ին: Ղրղզստանի Սահմանադրության համաձայն` երկրի նախագահը ընտրվում է մեկ` 6-ամյա ժամկետով: Մեկ մարդը կարող է միայն մեկ անգամ զբաղեցնել բարձր պաշտոնը: Պաշտոնը լքող նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը բազմիցս հայտարարել է, որ ժառանգորդ պատրաստելու մտադրություն չունի: