ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հրաժարվում է վիզա տրամադրել ռուս դիվանագետներին
Международные новостиՎաշինգտոնը հրաժարվում է ռուս դիվանագետներին վիզա տրամադրել, որոնք պետքէ փոխարինեն դեկտեմբերին ԱՄՆ-ից վտարված ՌԴ դեսպանատան աշխատակիցներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վաշինգտոնը ոչ միայն չի չեղարկել մեր աշխատակիցներին վտարելու որոշումը, այլեւ հրաժարվում է վիզա տրամադրել նրանց, որոնք պետք է փոխարինեն վերջիններին»,-ասել է Զախարովան։
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ «ընտրություններին միջամտելու» եւ «ամերիկացի դիվանագետներին ճնշելու համար»։ ԱՄՆ-ն նաեւ 35 ռուս դիվանագետների «պերսոնա նոն գրատա» է հայտարարել։