Բարձր ջերմության դեպքում կարելի՞ է արդյոք կերակրել երեխային, թե՞ ոչ
LifestyleԳրեթե բոլոր մայրերի հետ էլ պատահում է, երբ երեխային կրծքով կերակրելու ընթացքում գոնե մեկ անգամ բարձր ջերմություն է ունենում։ Այս դեպքում մայրերի մեջ տարածված կարծիք է առաջացել, որ երբ նրանք բարձր ջերմություն են ունենում, այլևս դադարում են փոքրիկներին կրծքով կերակրել։
Պարզվում է որ դա իրականությանը չի համապատասխանում: Մասնագետները պնդում են, որ եթե անգամ բարձր ջերմություն ունեք, երեխային թույլատրվում է եւ պետք է կերակրել կրծքով։
Նույնիսկ այն դեպքում, երբ գրիպ եք, կաթնարտադրության ընթացքում մոր օրգանիզմը հասցնում է կաթը հարստացնել իմունոգլոբուլինով, եւ հենց այդ գրիպի դեմ երեխայի մոտ իմունիտետ է առաջանում։
Խորհուրդ է տրվում ջերմություն ունենալու դեպքում ավելի երկար ու հաճախ կերակրել երեխային։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: