Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի ռազմական ծախսերն ավելացնելու մասին
Международные новостиՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է 2018 թվականին ռազմական ծախսերն ավելացնելու մասին։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով BFMTV-ն։
Նախագահի խոսքով՝ հաջորդ տարի պաշտպանական գերատեսչության բյուջեն կկազմի 34.2 միլիարդ եվրո՝ ի տարբերություն այս տարվա 32.7 միլիարդի։ Դրանից 650 միլիոն եվրոն կտրամադրվի արտասահմանում գործողություններին։
«Դա անհրաժեշտ որոշում է, դա այն է, ինչ մեզ պետք է»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը հստակեցրել է, որ տվյալ քայլն արվում է 2025 թվականին երկրի ռազմական ծախսերը ՀՆԱ 2 տոկոսին հասցնելու նպատակով։ Նման պահանջ է ներկայացնում ՆԱՏՕ-ի կանոնակարգը։