ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է վիզաներ տրամադրել ռուս դիվանագետներին
Международные новостиՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է վիզաներ տրամադրել ռուս դիվանագետներին, որոնք պետք է փոխարինեն ԱՄՆ-ից դեկտեմբերին վտարված Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վաշինգտոնը ոչ միայն չի չեղարկել մեր աշխատակիցների վտարման մասին որոշումը, այլև հրաժարվում է վիզաներ տրամադրել նրանց, ովքեր պետք է մեկնեն նրանց փոխարինելու»,- հայտարարել է Զախարովան:
Բարաք Օբամայի վարչակազմը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին «անցանկալի անձ» է հայտարարել 35 ռուս դիվանագետի՝ Ռուսաստանի դեմ «ընտրություններին միջամտության» և «ամերիկացի դիվանագետների վրա ճնշումներ գործադրելու» համար սահմանված նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակում: