Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ն կհամագործակցի Գյուլենի արտահանձնման հարցում
Международные новостиԱնկարան հույս ունի, որ Վաշինգտոնը կհամագործակցի ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցում, ինչի նմասին հարցում է արվել ԱՄՆ-ին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը։
«Բոլոր նյութերը, գործերը փոխանցվել են ամերիկյան կողմին, դիվանագիտական ալիքներով աշխատանք է տարվում։ Եվ յուրաքանչյուր հարմար դեպքում մենք բարձրացնում ենք այդ հարցը»,-հայտարարել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պնդում է, որ այդ հարցը դատական ատյանների եւ ոչ թե գործադիր իշխանության իրավասության ներքո է։
«Բայց մենք ակնկալում ենք, որ Վաշինգտոնը կհամագործակցի»,-ասել է դիվանագետը։
Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին մեղադրում են անցյալ տարվա հուլիսին հեղափոխման ձախողված փորձը կազմակերպելու մեջ։