Շպռոտը ցույց է տվել գիրացած մարմինը (ֆոտո)
LifestyleՇպռոտը վերադարձել է Միացյալ Նահանգներ։ Հայաստանում 20 օր անցկացնելուց հետո երգչուհին ԱՄՆ է վերադարձել, իր խոսքով, գիրացած։
Շպռոտն Instagram-ի իր էջում հոլովակ է հրապարակել, որն արվել է մարզասրահում.
«Մամայիս համով ուտեստներից հետո փորիկ եմ գցել»,- տեսանյութը մեկնաբանել է նա։
Նշենք, որ Հայաստանում եղած ժամանակ Շպռոտն այցելել է Դիլիջան, մի քանի համերգ ունեցել Երեւանում, հանդիպել ընկերների եւ բարեկամների հետ։ Իսկ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան այցին, նա ասել էր.

«Երբ մենք մտանք Հայաստան, եւ ինքնաթիռից գիտեի, որ արդեն Հայաստանի սահմանում ենք, ու տեսա Մասիս սարը, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց ինձ հետ, սկսեցի բարձր ձայնով լացել: Գիտեք, ես ամեն օր տեսել եմ Մասիս սարը իմ պատուհանից ու յոթ տարի չէի տեսել այդ գեղեցիկ տեսարանը: Դա ինձ համար շատ հուզիչ պահ էր: Մինչեւ հիմա չեմ հավատում աչքերիս, չեմ հատավում, որ Երեւանում եմ: Մայրիկս եւ քույրիկս փուչիկներով եկել էին օդանավակայան՝ ինձ դիմավորելու, փաթաթվեցինք, լացեցինք, բայց դա, իհարկե, ուրախության արցունքներ էին: Անբացատրելի ապրումներ ունեցա»։