Չինաստանի հյուսիսում անձրևների հետևանքով ութ մարդ է մահացել
Международные новостиՉինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին շրջանում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով ութ մարդ մահացել է, իսկ մեկն անհետ կորել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անձրևների հետևանքով տեղական իշխանությունները ստիպված են եղել տարհանել ավելի քան 120 հազար մարդու:
Ընդհանուր առմամբ, տարերային աղետի գոտում է հայտնվել 320 հազար մարդ: