Դիմահարդարման 4 սխալ, որ ծերացնում են կնոջը. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Դիմահարդարումը ստեղծված է դեմքի թերությունները ծածկելու և առավելություններն ընդգծելու համար։ Ճիշտ դիմահարդարումը կարող է միանգամայն փոխել կնոջն ու նրան ավելի երիտասարդ դարձնել, սակայն իրավիճակն ավելի բարդ է սխալ ընտրված դիմահարդարման դեպքում։
Marketium-ը գրում է, որ սխալ դիմահարդարումը ոչ միայն փչացնում է կերպարը, այլև ծերացնում է կնոջը։ Խուսափեք այս սխալներից ու կկարողանաք մշտապես անթերի դիմահարդարում ունենալ։
1. Տոնային քսուքի սխալ ընտրություն և օգտագործում։ Տոնային քսուքը նախատեսված է դիմահարդարումն ավելի կատարյալ դարձնելու համար։ Այն թաքցնում է դեմքի բոլոր թերությունները, սակայն սխալ ընտրության կամ օգտագործման պատճառով այդ թերությունները կարող են ավելի ակնհայտ դառնալ։ Հաշվի առեք, որ տարիների ընթացքում մաշկը շատ ավելի չոր է դառնում, այդ պատճառով մի մոռացեք ամեն օր խոնավացնել ու սնուցել այն։ Նախապատվությունը տվեք թեթև ու խոնավացնող տոնային քսուքներին, ինչպես նաև փորձեք ձեր մաշկի գույնին հնարավորինս մոտ գույն ընտրել։
