Սնկերի օգտակար հատկությունների մասին
LifestyleՍունկը լայնորեն կիրառվում է տարբեր կերակրատեսակներում: Պարզվում է, որ այն ունի բարձր սննդարար հատկություն և պարունակում է այնքան սպիտակուցներ, որքան կա մսի մեջ:
Հետազոտությունները պարզել են, որ գլխարկավոր սնկերը կարող են օրգանիզմին օգուտ բերել և ամրացնել իմունիտետը:
Սպիտակ սունկը պարունակում է հակաուռուցքային ազդեցություն: Այն ամրացնում է օրգանիզմը, խթանում մտավոր ընդունակությունները: Այս սունկը հիմնականում չորացնում են և դարձնում փոշի. օրական ընդունում 1 թեյի գդալ:
Կեչու սունկը` չագանը, նպաստավոր է օրգանիզմի ընդհանուր վիճակի համար: Այն լայնորեն կիրառվում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ: Հատկապես օգտակար հակաքաղցկեղային միջոց է:
Շիկասունկը նույնպես ունի հակաքաղցկեղային ազդեցություն և լավացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը:
Աղվեսասունկը արդյունավետ միջոց է հելմինթների և ժապավենային ճիճուների դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: