ԱՀԿ-ն նախազգուշացրել է ուխտավորներին Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ խոլերայով վարակվելու վտանգի մասին
Международные новостиԵմենում բռնկված խոլերայի համաճարակը կարող է լուրջ վտանգ ներկայացնել ուխտագնացների համար, ովքեր հաջի են մեկնում հարևան Սաուդյան Արաբիա: INTERFAX.RU-ի հաղորդմամբ այս մասին նախազգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Ներկա պահին Եմենում, ինչպես նաև մի քանի աֆրիկյան երկրներում արագ տեմպերով տարածվող խոլերայի համաճարակը կարող է լուրջ վտանգ ներկայացնել բոլոր ուխտավորների համար Սաուդյան Արաբիայի հաջի ժամանակ և նույնիսկ նրանց հայրենիք վերադառնալուց հետո», - ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ խոլերիայի դեմ պայքարի կազմակերպության փորձագետ Դոմինիկ Լեգրոսն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան «լավ է պատրաստված», որպեսզի թույլ չտա վիրուսի տարածումը:
ԱՀԿ-ի տվյալներով` ներկա պահին Եմենում ավելի քան 330 000 մարդ վարակված է խոլերայով: Այս տարի հաջն իրականացվելու է սեպտեմբերի սկզբներին: