Ֆրանսիայում շուրջ 900 մեքենա են այրել Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ
Международные новостиՖրանսիայում հուլիսի 14-ին նշվող ազգային տոնի նախօրեին և հենց տոնակատարության օրը խուլիգանները 897 ավտոմեքենա են այրել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։
Նախարարությունից նշել են, որ այս տարվա ցուցանիշը փոքր-ինչ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին, որը կազմել է 855 մեքենա: Գերատեսչության տվյալներով` հուլիսի 13-ին և 14-ին 368 մարդ է ձերբակալվել, մինչդեռ նախորդ տարի` 577:
Այդ օրերին երկրում անվտանգությունն ապահովել է 86 000 ոստիկան և ժանդարմ, ինչպես նաև 7000 զինվորական:
Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարություններն անցկացվում են Ֆրանսիայի բոլոր քաղաքներում: Այդ օրը Ելիսեյան դաշտերում ավանդաբար ռազմական շքերթ է տեղի ունենում, իսկ տոնախմբությունն ավարտվում է Էյֆելյան աշտարակի մոտ իրականացվող մեծ հրավառությամբ:
Նշենք, որ այս տարի Փարիզում հուլիսի 14-ի տոնակատարությունների ընթացքում երկրի նախագահ Ֆրանսուա Մակրոնին է միացել նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը: