Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիները զբաղեցնում են 5000 ք/կմ տարածք
Международные новости«Հրադադարի ռեժիմը պահպանվում է անվտանգության գոտիներում, ինչը բերում է Սիրիայում տիրող մթնոլորտի կայունացմանը», - գործակալությանը հայտնել է Կարմիր մահիկի նախագահ Քերեմ Քընըքը:
Վերջինս բարձր է գնահատել Սիրիայում տիրող իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Անվտանգության գոտիները Իդլիբից տարածվում են շուրջ 5000 քառ. կմ տարածությամբ:
Կազմակերպության ղեկավարը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծում կգտնի: