Ռուսական «Սոյուզ»-ը ռեկորդային թվով արբանյակ է հանել ուղեծիր
Международные новостиՌուսական «Սոյուզ» հրթիռը Երկրի ուղեծիր է հանել 73 արբանյակ, հայտնում է The Verge-ը ՝մանրամասնելով, որ արբանյակներից ամենափոքրն ունի կոշիկի տուփի մեծություն: Մինչդեռ սարքերից ամենամեծը կշռում է կես տոննա ու միջին մեքենայի չափ է:
Աղբյուրը նկատում է, որ սա «Սոյուզ»-ի կողմից տիեզերք ուղարկված արբանյակների ամենամեծ խմբաքանակն է:
Հայտնի է, որ արբանյակները պատկանում են տարբեր ընկերությունների և գիտական հաստատությունների: Խմբաքանակի ամենաշատ թվով արբանյակները՝ 48 հատ, պատկանոմ են Սան Ֆրանցիսկոյում գործող Planet ընկերությանը:
Հայտնի է, որ մեկ թռիչքի ընթացքում Երկրի ուղեծիր հանած արբանյակների թիվ առումով հաաշխարհային ռեկորդակիր է հնդկական PSLV հրթիռը, որն ընթացիկ տարվա փետրվարին 104 արբանյակ է արձակել տիեզերք: