Երեք ամսվա ընթացքում Թրամփը փաստաբանների վրա ծախսել է մոտ 700 հազար դոլար
Международные новостиԱյդ գումարներից 50 հազար դոլարը հունիսի 27-ին փոխանցվել են Նյու Յորքից փաստաբան Ալան Ֆուտերֆասին, ով ներկայացնում է Դոնալդ Թրամփի Կրտսերի շահերը:
Նշվում է, որ փոխանցումն արվել է ռուս փաստաբանի հետ Թրամփ Կրտսերի հանդիպման վերաբերյալ տեղեկության մասին The New York Times թերթի հրապարակումից առաջ:
Լրատվամիջոցի տվյալներով՝ նախագահության առաջին երեք ամիսներին փաստաբանների վրա Թրամփի ծախսերը կազմել են 249 344 դոլար:
Այդկերպ՝ փաստաբանների վրա Թրամփի ծախսերը «կտրուկ աճում են 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին հետաքննության ընդլայնմանը զուգընթաց»: