Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն աղետ կլինի. Զարիֆ
Международные новостиԻրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն երկրի ու տարածաշրջանի համար աղետալի հետեւանքներ կունենա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք կարծում ենք, որ հանրաքվեն սխալ ընտրություն է»,- հայտարարել է նա Նյու Յորքում ելույթի ժամանակ։
«Դա վերաբերում է ոչ միայն քուրդ բնակչությանը։ Ես կարծում եմ, որ դա աղետալի կլինի Իրաքի անվտանգության համար եւ աղետալի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»,- հայտարարել է նախարարը։
Իրաքյան Քուրդիստանն ինքնավարություն է Իրաքի հյուսիսում, որի կարգավիճակն ամրագրված է երկրի Սահմանադրությունում։ Քրդական իշխանությունները բազմիցս բարձրացրել են անկախության հարցը եւ հունիսին հայտարարել, որ Իրաքից անկախանալու հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 25-ին։