Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և ԵՄ-ն սկսում են «Արևելյան գործընկերության» 2-րդ փուլի աշխատանքները
Международные новостиՎրաստանը, Ուկրաինան և Մոլդովան եվրոպացի գործընկերների հետ համատեղ սկսում են Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի օրակարգի հաջորդ փուլի ձևավորման ուղղությամբ աշխատանքները: Այդ մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, գրում է Грузия Online-ը:
«Այժմ Վրաստանից, Մոլդովայից գործընկերների և մեր եվրոպացի գործընկերների հետ համատեղ մենք ձևավորելու ենք «Արևելյան գործընկերության» օրակարգի երկրորդ փուլը»,- ասել է նա:
Պորոշենկոյի խոսքով՝ ուկրաինական և վրացական կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ համատեղ գործողությունների համակարգումը: