Ռուս արվեստագետը օպտիկական պատրանքի միջոցով հեռացնում է փողոցի ավտոմեքենաններն ու աղբամանները. լուսանկարներ
LifestyleՌուսաստանում բնակվող փողոցային նկարիչների մի խումբ հիասքանչ տեսողական պատրանքներ է ստեղծում, որին նայելիս համոզվում ենք, որ Photoshop-ը միայն համակարգիչներում չէ, որ հնարավոր է, այլ նաև իրական կյանքում:
Նախագիծը CTRL+X անվանում է ստացել` ի պատիվ համակարգչային ստեղների համադրության, որի միջոցով հնարավոր է հեռացնել տեքստի նշված հատվածը:
Ինչպես տեղեկացնում է Bored Panda-ն, սկզբում նկարիչներն ավտոմեքենան և աղբամանը պատել են սպիտակ ներկով, այնուհետև, սպիտակ ժապավեն օգտագործելով, դրանց վրա տեղադրել են նախշի շաբլոնը, ինչպես նաև՝ սպիտակ և մոխրագույն ներկ:
Աղբյուրը հայտնում է, որ յուրահատուկ աշխատանքը Ստենոգրաֆիա փողոցային արվեստի ամենամյա ռուսական փառատոնի մասն է կազմել:
After:
The making of:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը:









