Ереван, 16.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Երջանիկ եմ, քանի որ հնարավորություն ենք ձեռք բերել ծառայել հայրենիքին. Բակո Սահակյան

Политика
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 19-ին իրավունքի ուժով գումարել է հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրություն անցկացնելու հարցով. Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը։
 
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունը սահմանադրական պահանջ է:
 
«Սահմանադրության 168-րդ հոդվածի պահանջներին համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովի կողմից, խմբակցությունների առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով (22 ձայն) ընտրվում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը»,- պարզաբանել է Աշոտ Ղուլյանը:
 
Սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը՝ «Շարժում-88» խմբակցության և Բակո Սահակի Սահակյանը՝ «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից:
 
«Շարժում-88» խմբակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Էդուարդ Աղաբեկյանին ներկայացրել է նույն խմբակցության պատգամավոր Վիլեն Սաֆարյանը: Նա անդրադարձել է թեկնածուի անցած ճանապարհին ու ծավալած գործունեությանը:
 
Հատուկ նիստի ընթացակարգի համաձայն՝ Էդուարդ Աղաբեկյանը հանդես է եկել ծրագրային ելույթով, որում մանրամասնել է մի շարք հայեցակարգային դրույթներ և առաջիկա տարիների ընթացքում պետության անվտանգության, արտաքին քաղաքականության, ժողովրդագրության, առողջապահության և կրթության ոլորտներում անհրաժեշտ փոփոխությունների շուրջ իր դիտարկումները:
 
Այնուհետև, Էդուարդ Աղաբեկյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության բարձրացման և գիտության, կրթության, մշակույթի հիմնախնդիրների վերաբերյալ:
 
Շարունակելով աշխատանքները՝ հատուկ նիստի մասնակիցները լսել են «Ժողովրդավարություն», «Հայրենիք», «Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչներին:
 
Ներկայացնելով Բակո Սահակյանին հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու «Ժողովրդավարություն» խմբակցության տեսակետը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է ներքաղաքական կայունությանը, տնտեսական դինամիկ աճին, օրինականության հաստատմանը, սոցիալական արդարության և համերաշխության ապահովմանը, ռազմական ու արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելուն ուղղված գործող նախագահի հետևողական ջանքերն ու արձանագրած հաջողությունները:
 
«Ես առավել քան համոզված եմ, որ այս խորհրդարանի կողմից անցումային շրջանի նախագահի ընտրությունը լիովին համապատասխանելու է մեր ժողովրդի սպասումներին և արդարացնելու է ժողովրդավարական, անվտանգ ու կայուն պետականություն զարգացնելու նրա ակնկալիքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը։
 
Այնուհետև Բակո Սահակյանի թեկնածությունը ներկայացրել է խորհրդարանական մեծամասնության՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
 
«Առաջիկայում անելիքները, պետության ու ժողովրդի առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են: Այսուհետ կառավարության գործունեության ողջ պատասխանատվությունը կկրի նորընտիր նախագահը: Բայց դա չի նշանակում, թե խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերը պարտավորությունների իրենց մասնաբաժինը չեն ունենա: Ելնելով վերոնշյալից՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը և նրա խմբակցությունն առաջադրել է, պաշտպանում և աջակցում է գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանին»,-իրենց որոշումն այսպես է հիմնավորել Արթուր Թովմասյանը:
 
Բակո Սահակյանին առաջադրելու հիմնավորմամբ ելույթ է ունեցել նաև «Դաշնակցություն» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:
 
«Մենք այսօր մի շարք խնդիրներ ունենք, որոնք պահանջում են լուծումներ. գյուղի և գյուղատնտեսության զարգացում, ՏԻՄ կայացում, կադրային քաղաքականություն, կրթության ոլորտ, առողջապահական համակարգի կատարելագործում: Վստահ ենք, որ նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն, նպատակասլացություն այս հարցերի լուծումները գտնելու համար»,- պարզաբանել է Վահրամ Բալայանը:
 
Նիստի հաջորդ հատվածում կատարված աշխատանքների և անելիքների վերաբերյալ ծրագրային ելույթով հանդես է եկել նախագահի թեկնածու Բակո Սահակյանը:
 
«Անցումային փուլում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համատեղ աշխատանքի արդյունավետությունից է նաև կախված լինելու, թե ինչպես է մեր երկիրը թևակոխելու կառավարման նոր համակարգի լիարժեք գործունեության շրջան, որի ընթացքում առանցքային հրամայականներից կլինի շարունակել մեր պետության կենսագործունեության բոլոր ոլորտների՝ պաշտպանության, անվտանգության, տնտեսության տարբեր ճյուղերի դինամիկ զարգացումը, քաղաքացիների կենսամակարդակի հետևողական բարձրացումը, ներքաղաքական կայունության պահպանումը, հատկապես, ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Հաշվի առնելով այս ամենը՝ ես պատրաստ եմ, Ձեր քվեն ստանալու դեպքում, ստանձնել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները», - ընդգծել է Բակո Սահակյանը:
 
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Արսեն Առստամյանը, Հայկ Խանումյանը, Գագիկ Բաղունցը, Դավիթ Իշխանյանը, Արզիկ Մխիթարյանը, Արպատ Ավանեսյանը և Վարդգես Բաղրյանը:
 
Ելույթներից հետո, ըստ սահմանված կարգի, ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կազմակերպել է Հանրապետության նախագահի գաղտնի քվեարկություն:
 
Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ռամելա Դադայանը. «Քվեարկությանը մասնակցել է 32 պատգամավոր: Առաջադրված թեկնածու Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը քվեարկության ընթացքում ստացել է 4 կողմ և 28 դեմ ձայներ, Բակո Սահակի Սահակյանը՝ 28 կողմ և 4 դեմ ձայներ: Անվավեր քվեաթերթիկ չունենք»:
 
Խորհրդարանի նախագահը հրապարակել է գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա ընդունված ԱԺ հատուկ նիստի որոշումը:
 
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանի անունից շնորհավորելով նորընտիր նախագահին, համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին Արցախի Հանրապետությունը կշարունակի հաստատակամ ու վճռական քայլել ինքնիշխանության ամրապնդման, իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետության զարգացման բարդ, բայց և միակ ընդունելի ճանապարհով։
 
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին և նշել. «Երջանիկ եմ, քանի որ հնարավորություն ենք ձեռք բերել ծառայել հայրենիքին»:
Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”