Սաուդյան Արաբիայի թագավորը արքայազնի կալանավորման հրաման է տվել
Международные новостиՍաուդյան Արաբիայի միապետ Սալման բին Աբդուլազիզը հուլիսի 20-ին արքայազն Մուսաեդ բին Սաուդ բին Աբդուլազիզ ալ Սաուդին անհապաղ կալանավորելու վերաբերյալ հրաման է արձակել:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, կալանավորման հրամանը վերաբերում է ոչ միայն արքայազնին, այլև բոլոր նրանց, ովքեր թագավորական ընտանիքի անդամի հետ բռնաճնշումներ են իրագործել շարքային քաղաքացիների նկատմամբ:
Թագավոր Սալմանի հրահանգով՝ բռնի գործողություններից բոլոր տուժածները վկայություն կտան դատարանում, մեղավորները կկանգնեն օրենքի առաջ:
Միապետի հրամանում նշվում է, որ ոչ ոք ազատ չի արձակվի, քաի դեռ համապատասխան վճիռը չի կայացվել:
Փաստաթղթում ասվում է, որ ցանկացած անձ, որը կչարաշահի իր դիրքն ու կխախտի շարքային քաղաքացիների իրավունքները, կկալանավորվի ու կդատվի շարիաթի օրենքների համաձայն: