Մարգարեթ Թետչերը պատրաստվում էր Սադամ Հուսեյնին սպառնալ քիմիական զենքով
Международные новостиՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը առաջին համաշխարհային պատերազմից հետո կարող էր դառնալ քիմիական զենքի կիրառումը վավերացնող առաջին համաշխարհային առաջնորդը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Financial Times պարբերականը, վկայակոչելով գաղտանզերծված արխիվային փաստաթղթերը, գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը քննարկել է Սադամ Հուսեյնին քիմիական զենքով սպառնալու, ապա այն կիրառելու հնարավորությունը, երբ 1990 թվականին Իրաքի զորքերը Քուվեյթ ներխուժեցին։
Պարբերականը նշում է, որ այդ ժամանակ Թետչերի լիազորությունների ժամկետը մոտենում էր ավարտին, եւ նա ակտիվորեն փորձում էր արեւմտյան ու արաբական երկրներին տրամադրել Իրաքի առաջնորդի դեմ, երբ վերջինի զորքերը Քուվեյթ ներխուժեցին։ Ըստ ԿՀՎ-ի՝ Իրաքի բանակը կարող էր քիմիական զենք կիրառել այն պարագայում, եթե երրորդ ուժերը փորձեին նրանց դուրս մղել բռնազավթած տարածքից։ Դրա հետ կապված՝ Թետչերը պնդել է, որ պետք է սպառնալ նմանատիպ պատասխան միջոցներով։
Այդ մտքից «Երկաթե տիկնոջը» հետ է պահել այն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Դիք Չեյնին՝ ասելով որ Ջորջ Բուշը «առաձնահատուկ նողկանք է տածում քիմիական զենքի նկատմամբ»։