Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ Միավորված կոլեգիայի աշխատանքը

Общество

ՀՀ ոստիկանության պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ է գնահատել Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում հուլիսի 18-ին տեղի ունեցած՝ ՌԴ ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստի աշխատանքը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագորւթյան մեջ նշված է. «Օդանավակայանում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանը դիմավորեց Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցեւը:

Հայկական պատվիրակության անդամները, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, նախ այցելեցին Սուրբ Գեւորգ հայ առաքելական եկեղեցի եւ հանդիպում ունեցան Վոլգոգրադի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հաջորդիվ պատվիրակությունը հյուրընկալողների ուղեկցությամբ եղավ Կազանյան կաթողիկե տաճարում: 

Միավորված կոլեգիայի նիստը նախագահում էին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը:
Մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ եւ երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատի վարչությունների ղեկավարներ:

Նիստը ողջույնի խոսքով բացեց Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը:
Բացման խոսքով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցեւը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ռուսաստանի ՆԳ նախարարության եւ Վոլգոգրադի մարզի ղեկավարությանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության տասնամյակների սերտ համագործակցությունը Միավորված կոլեգիայի կազմավորումից հետո վերածվել է ամենօրյա, տքնաջան ու հետեւողական համատեղ աշխատանքի: 

Վլադիմիր Գասպարյանը կազմակերպված հանցավորության հակազդման գործում կարեւորեց երկու գերատեսչությունների տեղեկատվական փոխգործակցությունը հանցագործությունների բացահայտման ու քննության, երկու երկրների տարածքում անձանց, տրանսպորտի միջոցների, զենք-զինամթերքի հետախուզման ոլորտում: Նա հույս հայտնեց, որ օրակարգի հարցերի քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ կարվի կոնկրետ առաջարկներին, կմշակվեն արդյունավետ համագործակցության կառուցողական միջոցներ՝ ուղղված հանցավորության հակազդման մոտեցումների եւ տեղեկատվության փոխանակման միջոցների արդիականացմանը:

Հանցավորության դեմ պայքարում ՌԴ ՆԳ նախարարության եւ ՀՀ ոստիկանության համագործակցության օրակարգային հարցը ներկայացրին ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Վիկտոր Գոլովանովը եւ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետի տեղակալ Վարդան Հովսեփյանը:

Երկու գերատեսչությունների միջեւ օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՌԴ ՆԳՆ օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վարչության պետ Վիտալի Շուլիկան եւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը:

Իր խոսքում Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ գնահատեց Միավորված կոլեգիայի աշխատանքը եւ առանձնացրեց հատկապես թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ոլորտում փոխգործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ համոզմունք հայտնելով, որ դա հնարավորություն կտա ի հայտ բերել ոլորտի խնդիրները եւ համատեղ միջոցառումներ մշակել թմրասպառնալիքների հակազդման ուղղությամբ:

Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ ու ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր:

Ռուս գործընկերները մշակութային-ճանաչողական մեծ ծրագիր էին պատրաստել: Հայ իրավապահներն այցելեցին Ստալինգրադի ճակատամարտի թանգարան: «Մամաեւ կուրգան» հուշահամալիրի Փառքի սրահում, ուր նաեւ Ստալինգրադի ճակատամարտի մասնակից հազարավոր մեր հայրենակիցների անուններն են հավերժացել, ծաղկեպսակներ խոնարհեցին զոհվածների հիշատակին:

Իսկ հանդիպումները ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայում ոչ միայն պաշտոնական-աշխատանքային էին, այլեւ հարազատ կրթօջախ վերադառնալու հուզիչ հնարավորություն. այս ակադեմիան է գերազանցությամբ ավարտել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Հայ պատվիրակները շրջեցին ակադեմիայի տարածքում, ծանոթացան ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին, եղան թանգարանում, անվանական ծառ տնկեցին հյուրերի ծառուղում:

Հագեցած օրն ամփոփվեց ՀՀ ոստիկանության պատվիրակության պատվին ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ:

Հուլիսի 19-ին հայկական պատվիրակությունը վերադարձավ Երեւան»:

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО