Ջոնի Դեփը 7.000 դոլարով գնել է Քարդաշյանների բազմոցը
LifestyleՋոնի Դեփն ու Քիմ Քարդաշյանը միմյանցից չափազանց հեռու աշխարհներն են: Բայց նույնիսկ նման տարբեր հայտնիների ուղիները, պարզվում է, երբեմն խաչվում են:

Հայտնի է, որ Ջոնի Դեփը հիմա դատական քաշքշուկի մեջ է իր մենեջերների հետ. դերասանը նրանց մեղադրում է իրեն թալանելու մեջ, իսկ մենեջերները պնդում են, որ Դեփը ցոփ կյանք է վարել եւ նույնիսկ իրենց պարտք է:
Ըստ Vanity Fair-ի՝ 54-ամյա դերասանի նախկին օգնականները երեկ փաստաթղթեր են ներկայացրել, որոնցում աստղի մի քանի ծախսեր կան. Prada-ից թանկարժեք պայուսակներ՝ 17.000 դոլարով, եւ... Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուից բազմոց՝ 7.000 դոլարով: Դերասանն այն նվիրել է դստերը՝ Լիլի Ռոուզին:

Դերասանի ֆինանսական եւ իրավաբանական գործերը վարող ընկերությունը մտադիր է վերադարձնել իր գումարները. այստեղ պնդում են, որ Դեփը բանկային քարտ ուներ, որից չպետք է օգտվեր: