Exclusive. ռեփեր Նազո Բրավոն՝ ամերիկյան Dead on Arrival ֆիլմում հայ հետախույզի մարմնավորելու եւ աստղային գործընկերների մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
ԱՄՆ-ում հայտնի հայազգի ռեփեր եւ դերասան Նազո Բրավոն նկարահանվել է ամերիկյան Dead on Arrival դետեկտիվ ժանրի ֆիլմում, որի ռեժիսորը Սթիվեն Սեֆերն է: Այս մասին ռեփերն առաջինը հայտնել է NEWS.am STYLE-ին՝ պատմելով նաեւ այլ մանրամասներ.

«Ֆիլմը էկրաններին կհայտնվի կամ այս տարեվերջին կամ էլ մյուս տարվա սկզբին: Ես այնտեղ մարմնավորում եմ ամերիկահայ հետախույզի: Սա ամերիկյան ֆիլմ է, բայց իմ մասնակցությամբ տեսարաններում կան նաեւ հայկական երկխոսության մշակույթի առանձնահատկություններ: Ինչ վերաբերում է ռեժիսոր Սթիվեն Սեֆերին՝ նշեմ, որ նրա հետ շատ ենք աշխատել նախկինում: Նրա վերջին՝ ամենահայտնի ֆիլմերից է Heist-ը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ռոբերտ Դե Նիրոն: Այս ֆիլմում էլ են նկարահանվել շատ հայտնի դերասաններ: Օրինակ՝ իմ գործընկերոջ դերում հանդես է գալիս Դենիել Բերնանրդ Սուինին»:


Ռեփեր-դերասանը, սակայն, չի սահմանափակվել միայն ֆիլմում նկարահանվելով.
«Լուիզիանայում էլ եմ աշխատել մի ֆիլմի վրա: Օգնել եմ պրոդյուսինգի հարցերով: Նաեւ երաժշտական մի նախագծի վրա եմ աշխատել, որը շուտով հասանելի կլինի երաժշտասերներին: Այն կոչվում է Young Lion»:

Նազոյից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է ծրագրում անցկացնել ամառն ու, արդյոք, մտադրություն ունի՞ այցելել Հայաստան.
«Ցավոք սրտի, դեռ Հայաստան այցելելու ծրագրեր չկան: Այս ամառ մտադրություն ունեմ թողարկել իմ նոր ձայնասկավառակը: Նաեւ նոր տեսահոլովակ կներկայացնեմ: Իմ վերջին տեսահոլովակը ներկայացրել եմ փետրվար ամսին: Հիմա նաեւ նոր ֆիլմի վրա եմ աշխատում, իսկ մյուս շաբաթ ծրագրում եմ գնալ Հավայան կղզիներ՝ ծնունդս նշելու»,-եզրափակեց ռեփերը:
Սյունե Առաքելյան