Նիկոլայ Բասկովի հետ ամուսնանալու մասին լուրերից հետո Վիկտորիա Լոպիրյովան մենակ Իսպանիա է մեկնել
LifestyleՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կողմից Նիկոլայ Բասկովի եւ Վիկտորիա Լոպիրյովայի հարսանիքի մասին հայտարարելուց հետո (Բասկովը հաղորդավարուհուն առաջարկություն արեց Գրոզնիում, իսկ Կադիրովը հայտարարեց, որ հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերին` Չեչնիայի մայրաքաղաքում) հայտնի շիկահերն Իսպանիա է մեկնել: Մենակ:

2018 թվականի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպանը հանգստանում է Մայորկայում:
Մոդելն Instagram-ում գրել է, որ վերադարձել է արեւի մոտ:

Վիկային ընկերակցում է ոչ թե Բասկովը, այլ ընկերուհին:
Տարվա մեծ մասը Վիկան անցկացնում է ոչ թե Մոսկվայում, այլ տարբեր էլիտար հանգստավայրերում: Ընդ որում, նրա բազմաթիվ երկրպագուներ անկեղծորեն զարմանում են, թե ինչ միջոցներով է ապրում Լոպիրյովան, որը հայտնի չէ, թե ինչով է զբաղվում: