Սուրճը պայքարում է լյարդի հիվանդությունների դեմ. գիտնականներ
LifestyleՉափից շատ ալկոհոլ օգտագործողներին խորհուրդ է տրվում սուրճի միջոցով պաշտպանել օրգանիզմը լյարդի հիվանդություններից:
Ֆինլանդիայի գիտնականներն ուսումնասիրել են 25-74 տարեկան 19000 տղամարդկանց և կանանց: Նրանք փորձերի մասնակիցների մոտ ստուգել են գամմա-գլուտամիլտրանսֆերանզները լյարդի ֆերմենտը: Պարզվել է, որ օրական 2 գավաթ սուրճը քչացնում է լյարդի ցիռոզից մահվան վտանգը մոտ երկու երրորդով:
Ըստ սումնասիրությունների արդյունքների՝ այն մարդիկ, ովքեր ալկոհոլի հետ միասին սուրճ են օգտագործել, ԳԳ մակարդակն արյան մեջ սուրճ չօգտագործած մարդկանց համեմատ նվազեցրել են 50 %-ով: Արդյունքները ցույց են տվել նաև, որ օրական մեկ բաժակից ավել սուրճ խմած մասնակիցների մոտ մահվան վտանգը 66%-ով ավելի ցածր էր, քան նրանց մոտ, ովքեր սուրճ չէին խմել:
Նշենք նաև, որ սուրճի պատրաստման ձևը ոչ մի կերպ չի ազդում ուսումնասիրության արդյունքների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: