Ինչպես պատրաստել վարդի մուրաբա. փորձեք և, համը կզարմացնի ձեզ
LifestyleԲաղադրիչներ.
թեյի վարդի թերթիկներ,
կիտրոնի հյութ,
շաքարավազ – 1 լ ջրին 1,5 կգ
Եփել այնքան օշարակ, որ ամբողջությամբ ծածկի վարդի թերթերը: Թերթիկների հիմքի սպիտակ մասը հեռացնել, որ մուրաբան դառնահամ չստացվի: Վարդը լցնել թասի մեջ, կիտրոնի հյութով ցողել, որ գույնը չփոխի: Ջրից ու շաքարավազից պատրաստել օշարակ և լցնել թերթիկների վրա: Հասցնել եռման, բայց չեռացնել: Թողնել հովանա: Հաջորդ օրը եփել, փրփուրը անընդհատ վերցնել: Կրկնել նույնը մյուս օրը: Տաք մուրաբան լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել: Պահել սառը տեղում` նկուղում կամ սառնարանում, եթե փակել եք կապրոնե կափարիչներով: