Մահացել է «Տանը մենակ» ֆիլմի դերասան Ջոն Հերդը
LifestyleԱմերիկացի դերասան Ջոն Հերդը, որը մարմնավորել էր «Տանը մենակ» ֆիլմի գլխավոր հերոսի` Քևին Մաքքալիսթերի հոր դերը, մահացել է Կալիֆոռնիայում:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով ամերիկյան աղբյուրներին:
Դերասանը մահացել է 72 տարեկան հասակում: Աղբյուրը, հղում անելով դերասանի ընտանիքի անդամներին, հաղորդում է, որ Հերդին հյուրանոցում մահացած են գտել սպասավորները, որից հետո ոստիկանություն են կանչել: Ներկա պահին մահվան պատճառն անհայտ է:
Նշվում է, որ չորեքշաբթի դերասանը մեջքի հատվածում թեթև վիրահատություն է տարել և գտնվում էր հյուրանոցում վերականգնվելու համար:
Ջոն Հերդը նկարահանվել է նաև մի շարք այլ հայտնի ֆիլմերում և սերիալներում, ինչպես օրինակ` «Գլադիատորը», «Սոպրանոների կլանը», «Զարթոնքը»: