Թրամփը սպառազինման է հանձնել նոր դասի ամերիկյան ավիակիրը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր մասնակցել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի սպառազինման կազմում Gerald Ford նորագույն ավիակրի ընդունման արարողությանը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` նշելով, որ Թրամփը բազմիցս քննադատել տվյալ ավիակրի էլեկտրամագնիսական ինքնանետման համակարգը:
Ամերիկյան Նորֆոլկ քաղաքում նախագահի ելույթը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է Սպիտակ տունը: «Ռազմածովային ուժերի սպառազինման կազմում շահագործման եմ հանձնում Gerald Ford նավը: Թող Աստված օրհնի այն և այնտեղ ծառայության անցնողներին», - ասել է Թրամփը:
ԱՄՆ Ռազմածովային ուժերի տվյալներով` արարողությանը ավիակրի տախտակամածերից շուրջ 6500 մարդ է հետևել, հիմնականում` զինվորականներ: