Պայթյուն Քաբուլում. 20 զոհ կա
Международные новостиԱվելի քան 20 մարդ է զոհվել պայթյունի հետեւանքով, որը Քաբուլում իրագործել է մահապարտը, փոխանցում է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի վարչապետի երկրորդ տեղակալի գրասենյակին, որի տան մոտ էլ ահաբեկչությունը տեղի է ունեցել:
«Փաշվաք» գործակալությունը հայտնում է ոչ միայն 20 զոհի, այլ նաեւ 22 տուժածների մասին:
Ավտոմեքենայով մահապարտը պայթել է երկուշաբթի առավոտյան Քաբուլի շրջաններից մեկում: Tolo News-ը հայտնում է, որ պայթյունը որոտացել է Աֆղանստանի երկրորդ փոխվարչապետ Մոհամմա Մոհաքիքի տնից ոչ հեռու:
Tolo News-ի թղթակիցը հաղորդել է, որ պայթյունի վայր է ժամանել շտապօգնության մեքենան: